Շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր. Ավինյան
Քաղաքը երևանցիների համար ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով, մենք շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը:
1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:
2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը՛՛,-նշել է նա: