երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Շարունակում ենք աշխատել, որպեսզի յուրաքանչյուր թաղամասում և փողոցում զգացվի փոփոխության դրական ազդեցությունը. Ավինյան

Շարունակում ենք աշխատել, որպեսզի յուրաքանչյուր թաղամասում և փողոցում զգացվի փոփոխության դրական ազդեցությունը. Ավինյան

Շարունակում ենք աշխատել, որպեսզի յուրաքանչյուր թաղամասում և փողոցում զգացվի փոփոխության դրական ազդեցությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Այցելել եմ Կենտրոն վարչական շրջանի երկու բակ, որոնք վերջերս վերափոխվել են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասահքեր, ինչպես նաև ընդհանուր բակի բարեկարգ տեսք։

Հանրապետություն փողոցում էլ ավարտել ենք նոր մայթերի կառուցման աշխատանքները։
Այս ամենն արվում է երևանցիների և քաղաքի հյուրերի համար՝ ստեղծելով ավելի հարմարավետ, անվտանգ և բարեկարգ միջավայր»,-նշել է նա։

  • Կիսվել: