երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Շախմատի տան դիմաց բախվել են Mercedes-ն ու մոպեդը․ վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Շախմատի տան դիմաց բախվել են Mercedes-ն ու մոպեդը․ վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ «Շախմատի տան» դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոպեդավարի ինքնությունը։

  • Կիսվել: