շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Շահագործման է հանձնվել Նորք-Մարաշը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված նոր ճանապարհը

Շահագործման է հանձնվել Նորք-Մարաշը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված նոր ճանապարհը

«Մեր քաղաքի երթևեկության կարգավորման և երևանցիների առօրյա կյանքի հարմարավետության բարելավման ուղղությամբ մեկ նոր քայլ է արված՝ Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված նոր ճանապարհը շահագործման ենք հանձնել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Սա նոր հնարավորություն է ապահովում ավելի հեշտ ու արագ երթևեկելու համար՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և բարձրացնելով մեր քաղաքի շարժունակությունը»,- գրել է նա։

  • Կիսվել: