ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Սգո օրվա կապակցությամբ Անհայտ զինվորի գերեզմանին տեղի կունենա ծաղկեպսակների խոնարհման արարողություն

Սգո օրվա կապակցությամբ Անհայտ զինվորի գերեզմանին տեղի կունենա ծաղկեպսակների խոնարհման արարողություն

Հունիսի 22-ին, առավոտյան ժամը 10:00-ին, Հիշատակի և սգո օրվա կապակցությամբ Հաղթանակի զբոսայգու հուշահամալիրում կկայանա Անհայտ Զինվորի Գերեզմանին ծաղկեպսակների խոնարհման հանդիսավոր արարողությունը, հայտնում են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամլո ծառայությունից:

՛՛Այդ միջոցառումը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում ընկած հերոսների հիշատակին և ծառայում է որպես ազատության և խաղաղության համար զոհողության և հերոսության հիշեցում։ Արարողությանը ներկա են լինելու Հայաստանում ՌԴ Դեսպանատան, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, ինչպես նաև Վետերանների միության ներկայացուցիչներ։

Մեկ րոպե լռությամբ կհարգվի բոլոր զոհվածների հիշատակը, իսկ խոնարհված ծաղիկները կդառնան նրանց սխրանքի նկատմամբ հավերժական երախտագիտության և հարգանքի խորհրդանիշ։

Հրավիրում ենք բոլորին միանալ այդ կարևոր իրադարձությանը՝ միասին հիշելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել մեր ապագայի համար, և մեր խորին երախտագիտությունը հայտնելու արիության և անձնազոհության համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: