շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆ

Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆ

Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ:

Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ:

Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում`
• անկախ հաշվառումից
• քաղաքացիությունից:

Առաջնահերթություն է տրվում ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել`

հղիներ,

 

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,

65 տարեկանից բարձր անձինք,

շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,

բուժաշխատողներ,

փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի են բնակչության մյուս խմբերի համար ևս:

Ի դեպ, գրիպի պատվաստումները կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով:

  • Կիսվել: