շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում հակաբիոտիկները չեն օգնում. ԱՆ

Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում հակաբիոտիկները չեն օգնում. ԱՆ

Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում, որպես կանոն, հակաբիոտիկները չեն օգնում: Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման և բուժման արդյունավետության նվազեցման, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
ՀՀ առողջապահության նախարարությունՀարկ է հիշել, որ հակաբիոտիկները կյանք փրկող դեղեր են, ուստի պետք է պահպանել արժեքավոր այդ ռեսուրսը և անհարկի չընդունել` հնարավորություն տալով ապագա սերունդներին ունենալու էֆեկտիվ հակամանրէային դեղեր` վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: