ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է․ Արսեն  Թորոսյան

Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է․ Արսեն Թորոսյան

Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։ Այս մասին ֆեյսբուքում գրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը... Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ...

Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։

Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը։

Խուճապաշիջման կոմիտեի մամուլի ծառայություն

Հ.Գ. հետևեք առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին»,- մասնավորապես, ասված է նախարարի գրառման մեջ։

 

  • Կիսվել: