կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Սևանում Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800կգ ձուկ է առգրավվել

Սևանում Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800կգ ձուկ է առգրավվել

2024թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ:

Խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝

·         2784.456 կգ սիգ,

·         61 լողամիջոց,

·         908 ձկնորսական ցանց,

·         119 խեցգետնորսիչ

·         3 լողամիջոցի շարժիչ։

·         12844540դր՝ պատճառված վնասի չափ։

·         Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։

Առգրավված ձկնաքանակը համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել է հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններին ու կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպությունների։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

  • Կիսվել: