երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
«Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները բարելավվում են

«Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները բարելավվում են

ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները բարելավվում են, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նոր խոհանոցային հատվածն արդեն շահագործման է հանձնվել` անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Հիվանդասենյակները, կահույքը ևս փոխվել են:

Կենտրոնի պացիենտների համար ստեղծվում են նաև համապատասխան պայմաններ, մասնավորապես` աշխատանքային թերապիայի համար:

  • Կիսվել: