երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
«Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները բարելավվել են

«Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները բարելավվել են

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները բարելավվել են:

Նոր խոհանոցային հատվածն արդեն շահագործման է հանձնվել` անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:
 
Հիվանդասենյակները, կահույքը ևս փոխվել են:
 
Կենտրոնի պացիենտների համար ստեղծվում են նաև համապատասխան պայմաններ, մասնավորապես` աշխատանքային թերապիայի բաժանմունքում:

  • Կիսվել: