երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Սևանա լճի մակարդակը 2026-ի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ

Սևանա լճի մակարդակը 2026-ի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.22 մ (11.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով և հավասար է 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակին։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Կենտրոնի հայտարարության մեջ նաև ասված է.

«Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.088 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 11-ը ներառյալ՝ 1.698 մլն.մ³»։

  • Կիսվել: