երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սևանա լճի մակարդակը 2023-ի հունվարի 3-ի համեմատ այս տարվա նույն օրը նվազել է 11 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2023-ի հունվարի 3-ի համեմատ այս տարվա նույն օրը նվազել է 11 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2023 թվականի հունվարի 3-ի համեմատ այս տարվա նույն օրը նվազել է 11 սանտիմետրով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից՝ 2024 թվականի հունվարի 3-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 17 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 28 սանտիմետր նիշի դիմաց։

Այս տարվա առաջին երեք օրերի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 380 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

  • Կիսվել: