շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Սևան-Երևան ավտոճանապարհին 28-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում

Սևան-Երևան ավտոճանապարհին 28-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում

Այսօր` փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հենրիկ Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: