ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը

Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը

Հունվարի 29-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ «Renault Clio» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

  • Կիսվել: