Սերգեյ Ներսեսյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի ավագանին իր հերթական նիստում քաղաքաի փոխքաղաքապետ ընտրեց Սերգեյ Ներսեսյանին։
Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, թե արդյո՞ք կհամաձայնի Սերգեյ Ներսիսյանը, եթե քաղաքապետի կողմից լինի առաջարկություն՝ որեւէ գործարարից շինթույլտվության դիմաց ստանալ գույք կամ ծառայություն, Ներսեսյանն ասաց․
«Ցանկացած հանձնարարական իմ վերադասի կողմից, որը չի խախտում օրենսդրության պահանջները, միանշանակ արվելու է: Ես սովոր եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում, որ եթե ունենք խնդիրներ, եւ եթե մենք թիմ ենք, պետք է միասնական լուծենք խնդիրները»,-ասաց թեկնածուն:
Իր ամփոփիչ խոսքում թեկնածուն ասաց, որ կփորձի թիմի հետ միասին լուծել բոլոր խնդիրները, ցույց տալ, որ չկան անլուծելի խնդիրներ. «Ցանկացած խնդիր կլուծվի, եթե աշխատենք թիմով»:
Ներսեսյանն ընտրվեց ձայների 47 կողմ , 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։



