երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Սեպտեմբերի 23-25-ը 7 ահազանգ է ստացվել քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

Սեպտեմբերի 23-25-ը 7 ահազանգ է ստացվել քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

Սեպտեմբերի 23-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Ջրվեժ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

  • Կիսվել: