ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին են հանձնվել հատուկ համազգեստներն ու ՍԴ դատավորի ձևաթղթերը

Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին են հանձնվել հատուկ համազգեստներն ու ՍԴ դատավորի ձևաթղթերը

2022 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած նորընտիր դատավորեր Սեդա Սաֆարյանի և Հովակիմ Հովակիմյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջից։

Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Ներկայացնելով նորընտիր դատավորներին՝ Արման Դիլանյանը մաղթեց նրանց արդյունավետ պաշտոնավորում, ինչպես նաև հույս հայտնեց, որ նրանք իրենց ամենօրյա գործունեությամբ կնպաստեն մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

Իր ելույթում Սահմանադրական դատարանի նախագահն անդրադարձավ նաև դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին և այդ նպատակով իրականացվող ծրագրերին ու, որպես դրանց հաջողության գրավական՝ կարևորեց թե՛ դատավորների, թե՛ աշխատակազմի գործուն մասնակցությունը նախանշված ծրագրերում:

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին հանձնվեցին Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստները՝ պատմուճանները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ձևաթղթերը:

  • Կիսվել: