երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել, ինչո՞ւ չանել դա․ Նիկոլ Փաշինյան

Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել, ինչո՞ւ չանել դա․ Նիկոլ Փաշինյան

Պարզվեց՝ մեր օրենսդրությունը ոչ մի պարագայում թույլ չի տալիս սահմանափակում ունեցող անձանց վերցնել ծառայության արտակարգ իրավիճակների նախարարությունում, փրկարար ծառայությունում: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակում այսօր ծառայության տեսակներ կան, որ հաշմանդամություն ունեցող սայլակի վրա նստած մարդը, շարժունակության սահմանափակում ունեցող կարող է արդյունավետ իրականացնել։ Ինչո՞ւ չանել դա: Սա մի կողմից հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները լիարժեք օգտագործել, մյուս կողմից նրանց հնարավորություն կտա հանրային կյանքին լիարժեք ինտեգրվել»,-ասաց նա:

  • Կիսվել: