շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սարսափելի վթա՞ր, թե՞ տեսահոլովակ. ինչու է ծուխ տարածվել Երևանի կենտրոնում

Սարսափելի վթա՞ր, թե՞ տեսահոլովակ. ինչու է ծուխ տարածվել Երևանի կենտրոնում

Երևանի Շահումյանի հրապարակում գլխիվայր շրջված ավտոմեքենայից բժիշկները դուրս են բերում տուժածին ու տեղափոխում շտապօգնության ավտոմեքենա։ Վթարի վայրում աշխատանքային աշխույժ եռուզեռ է։
 
Sputnik Արմենիայի թղթակիցը Երևանի կենտրոնում` Ստեփան Շահումյանի անվան հրապարակում, ականատես է եղել սարսափելի ավտովթարի տեսարանի ու փորձել է օգնության հասնել տուժածներին, բայց պարզվել է, որ այդ ամենն իրական չէ, ու տարածքում նկարահանող խումբ է աշխատում. Հնդկաստանից ժամանած արտիստների ու երգիչների մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանվում։
 
Ըստ սցենարի` վթարի հետևանքով շրջված ու այրվող ավտոմեքենայից բժիշկները դուրս են բերում տուժածին ու տեղափոխում շտապօգնության ավտոմեքենա։
Այդ ընթացքում երևանցիները հետաքրքրությամբ հետևում էին հնդիկ կինոարտադրողների աշխատանքին։
 
Հիշեցնենք` անցյալ տարվա օգոստոսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հնդիկ կինոարտադրողներին առաջարկել էր ֆիլմեր նկարել Հայաստանում։

  • Կիսվել: