երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սարի թաղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «ԲԻՍ 1»

Սարի թաղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «ԲԻՍ 1»

Այսօր՝ ապրիլի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ փողոցի 13/1 տանը, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ թիվ 3-րդ, ապա 2-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 5 մարտական հաշվարկ:  Ժամանել է նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության թիվ 1 կանչ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան սեփականատերն ու քաղաքացիները:  Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

  • Կիսվել: