ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սարչապետ-Պրիվոլնոյե միջհամայնքային հատվածում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Սարչապետ-Պրիվոլնոյե միջհամայնքային հատվածում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 21-ին, ժամը 19։37-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարչապետ-Պրիվոլնոյե միջհամայնքային հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։10-ին մարվել՝ 21։20-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար ծառայող, 15 գյուղացի, անտառտնտեսության 10 և պարեկային ծառայության 2 աշխատակից։

  • Կիսվել: