չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, Գավառ և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, Գավառ և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Գեղարքունիքի մարզի Գավառ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։


Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: