երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և կախվել դեպի ձորակը

Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և կախվել դեպի ձորակը

Հոկտեմբերի 24-ին, ժամը 00։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները «Opel Аstra G»  մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

  • Կիսվել: