«Սանիթեքի» աշխատակիցները վարչապետին կանչեցին, բայց նա չեկավ
Այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության աշխատակիցները: Նրանք չեն տացել օգոստոս ամսվա աշխատավարձը։
Ըստ բողոքավորների, նախքան կառավարություն գալը, իրենք դիմել են քաղաքապետարան, բայց հարցը չի լուծվել: Ցուցարարներին էր միացել նաեւ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը։
Բողոքավորները գոռում էին. «Վարչապե՛տ, իջի՛ր», սակայն, Նիկոլ Փաշինյանը չիջավ: Նրա փոխարեն ցուցարարներին հանդիպեցին կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հայկ Ավագյանը և քաղաքացիների ընդունելության և դիմումների ընդունման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Քիչ անց նրանք եւ մի քանի ցուցարար գնացին ներս`հարցը քննարկելու: Վերադարձին բանակցողներն ասացին, որ հարցը կլուծվի օրերս:
Նշենք, որ ոերջին ամիսներին խիստ լարվել են քաղաքապետարանի և "Սանիթեքի" հարաբերությունները` պատճառը աղբահանության ոչ պատշաճ կատարումն է ընկերության կողմից, ինչի պատճառով քաղաքապետարանը այլևս "Սանիթեքին" վճարումներ չի կատարում։