հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սամվել Կարապետյանը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի հայկական եկեղեցին վերականգնելու համար

Սամվել Կարապետյանը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի հայկական եկեղեցին վերականգնելու համար

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:

«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », – նշում են «Տաշիր» հիմնադրամում:

 

  • Կիսվել: