կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքը՝ Դուբայում. «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքը՝ Դուբայում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, եւ հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Հարսնացուն, ասացին, ռուսաստանաբնակ հարուստ ընտանիքի աղջիկ է։ Քավորն այս անգամ էլ չի փոխվել․ «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ Ալեքսանյանների ընտանիքի վաղեմի կնքահայրը։

Պատմեցին, որ Ալեքսանյանի որդու հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից եւս անդամներ են եղել։ Մասնավորապես, հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին, ով, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է։

Ասացին նաեւ, որ թամադան հարսանիքի կազմակերպիչների անունից հատուկ զգուշացրել է հյուրերին, որ որեւէ մեկը լուսանկարներ, տեսանյութեր չտարածի համացանցում, որ հետո «նեղանալ չլինի»։ Դա է պատճառը, որ հարսանիքը մաքսիմալ գաղտնի է եղել, եւ համացանցում նկարներ, տեսանյութեր չեն հայտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: