շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սահմանվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան»-ի միջոցով թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացման ընթացակարգ

Սահմանվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան»-ի միջոցով թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացման ընթացակարգ

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ գործադիրը սահմանել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացման և ստացման ընթացակարգ:

Կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ իր առաջարկություններին, որոնք սահմանված կարգով կերկայացվեն Ազգային ժողովի աշխատակազմ:

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և իր համապատասխան որոշման մեջ՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման աշխատանքների դիմաց վճարումն ապահովելու նպատակով: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրում է ՎԶԵԲ-ը: Ծրագրի շրջանակում արդեն իսկ հիմնանորոգվել է 37 փողոց։

  • Կիսվել: