հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սահմանամերձ Որոտանում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնում

Սահմանամերձ Որոտանում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնում

Սահմանամերձ Որոտանում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնում, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

՛՛Սահմանին ապրողների համար բարեկարգ տուն ունենալը ոչ միայն հարմարավետության է, այլ նաև ռազմավարական խնդիր: Ամրացնել սահմանը պահող գյուղերը՝ սա է նաև օրվա հրամայականը: Գորիս համայնքի միջոցներով Որոտանում համայնքային նշանակության շենքը հիմնովին նորոգվել է։ Բնակարանամուտ տոնող 6 ընտանիքներից 3-ը Արցախից տեղահանված են: Այսօր Որոտան էին այցելել բազմաթիվ հյուրեր՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար: Ընտանիքներին բնակարանի բանալիները հանձնել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը,
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանը:

Ուրախալի է, որ որոտանցիները ամուր պահում են բնակավայրը, այն վերաբնակեցվում է, նոր ընտանիքներ են տեղափոխվում: Առաջիկայում նաև ոռոգման ջրագծերի կառուցման ծրագիրը կմեկնարկի: 6 ընտանիքները վաղուց էին սպասում, նրանց համար անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծվել է: Համայնքի խնդիրն է, կառուցել, շենացնել՝ բնակիչների համար ստեղծելով պայմաններ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: