ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա. ԿԳՄՍՆ փոխնախարար

Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա. ԿԳՄՍՆ փոխնախարար

Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին. ակտիվ՝ https://kadrer.emis.am/ կայքում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: 
 
«Կարող եք ուսումնասիրել, կայքի միջոցով դիմել։ Հիշեցնեմ, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի հավելավճար է տրամադրվում 30 տոկոսի չափով։
 
Թափուր տեղեր կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերի նման համայնքներում, գրեթե բոլոր առարկաներից»,- գրել է փոխնախարարը։

  • Կիսվել: