«Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի». ՍԴ նախագահ
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը չի կարող հակասել սահմանադրությանը․
«Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի»,- ասել է նա՝ հավելելով, որ միջազգային պայմանագիրը սովորական սահմանադրական ընթացակարգ է:
«Պայմանագրի ստորագրումից հետո, կամ դրա հետ կապված, կամ դրա հետ չկապված որևէ սահմանադրական փոփոխություն քաղաքական գործընթաց է։ Ես ամեն ինչն եմ հնարավոր համարում, տեսականորեն ամեն ինչը»,- ասել է նա՝ լրագրողի հարցին ի պատասխան։