Սա կիսաբոյկոտ է, ավելի շատ տեսնում եմ մարդկանց, ովքեր առիթից օգտվելով փորձում են քիչ վճարել կամ չվճարել. Սուրեն Գրիգորյան
«Տպավորություն է, որ ամեն ինչ ցիվիլ իրականացվում է, վարորդները չեղած տեղը նյարդայնանում են: Մենք վարորդներին հորդորում ենք լինել համբերատար, սադրանքների չտրվել, բայց պետք է պատկերացնել, որ այդ մարդիկ էլ երկաթից չեն»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դեպքերին, երբ բոյկոտի արդյունքում միջադեպեր են լինում ուղևորների և վարորդների միջև:
«Բողոքի ակցիաներն ունեն պարկեշտ անելու ձև և անպարկեշտ, եթե մարդն ասում է, որ սահմանված ուղեվարձը պետք է վճարվի, ուղևորը մուրճը վերցնում, ապակին ջարդում է, դա ամենևին չի տեղավորվում բոյկոտի մեջ: Այն, ինչն անվանվում է բոյկոտ, շատ բազմաշերտ գործողությունների շարք է, ես ընդհանրապես դա բայոկտ անվանելն էր կորեկտ չեմ համարում, սա կիսաբոյկոտ է, ասում են կբոյկոտենք, բայց այնպես չի, որ չեն օգտվում, մեր պատկերացրած ձևով կբոյկոտենք: Այստեղ ավելի շատ տեսնում եմ մարդկանց, ովքեր առիթից օգտվելով փորձում են քիչ վճարել կամ չվճարել, քան ինչ-որ քաղաքական դիրքորոշում արտահայտողների»,- ընդգծեց նա: