երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Սա Հայաստանի ուժայինների կողմից Ռուսաստանի ուժայինների դեմ իրականացված առաջին հայտնի օպերացիան էր. Իոաննիսյան

Սա Հայաստանի ուժայինների կողմից Ռուսաստանի ուժայինների դեմ իրականացված առաջին հայտնի օպերացիան էր. Իոաննիսյան

«Ռուսաստանի ՊՆ «Պյատնաշկա» (Դոնեցկի 15-րդ) բրիգադի «Արբատ» հայ-ռուսական ստորաբաժանման ծառայողները Հայաստանում փորձել են զինված հեղաշրջում անել»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նկատելով.

«Դատելով օգտագործված տեխնիկայից՝ կարելի է պնդել, որ հեղաշրջման նախապատրաստմանը, բացի ՌԴ ՊՆ ծառայողներից, մասնակցել են նաև հատուկ ծառայությունները:

Հ.Գ. Սա Հայաստանի ուժայինների կողմից Ռուսաստանի ուժայինների դեմ իրականացված առաջին հայտնի օպերացիան էր: Ապրեն տղերքը (և, միգուցե, նաև աղջկերքը)»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

  • Կիսվել: