շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Սա համայնքապետարանի կահավորած «անվտանգ» հենասյունն է, ներքևում՝ վերաբերմունքը Գյումրու հանդեպ. Սարիկ Մինասյան

Սա համայնքապետարանի կահավորած «անվտանգ» հենասյունն է, ներքևում՝ վերաբերմունքը Գյումրու հանդեպ. Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից արված գրառումը ներկայացնում ենք ստորև.
 
«Սա համայնքապետարանի կահավորած «անվտանգ» հենասյունն է, ներքևում՝ վերաբերմունքը Գյումրու հանդեպ:
 
Հորդորում եմ զբաղվել ձեր ուղիղ պարտականությամբ, որի համար վճարում ենք գյումրեցիներս։
 
Ի դեպ. ՀԷՑ-ն այսօր նման վիճակում է, քանի որ տարիներ շարունակ սուտ հայրենասերներն ու այսպես կոչված «լավ տղերքը» օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց գումար չեն վճարել:
 
2025-ի օգոստոսից այլ իրականություն է. խելոք սկսել են վճարել:
 
Նկարը` այսօր` 19:20-ի դրությամբ»:

  • Կիսվել: