երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա այս երկրի քաղաքական իշխանությունների ուղիղ պատվերն է. Չալաբյանն՝ իր կալանավորման մասին

Սա այս երկրի քաղաքական իշխանությունների ուղիղ պատվերն է. Չալաբյանն՝ իր կալանավորման մասին

Դուք բոլորդ ականատես եղաք այն իրավական աբսուրդին, որ տեղի ունեցավ այսօր դատարանի նիստում. այն պայմաններում, երբ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը բացահայտ արգելում է կալանքից դուրս եկած անձին նորից կալանավորել առանց հիմքերի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով իրեն երեք ամսով կալանավորելու դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմանը:

«Այն պայմաններում, երբ դատախազությունը որպես խափանման միջոց առաջարկեց գրավը, այն պայմաններում, երբ բազմաթիվ հանրային հեղինակություն ունեցող անձինք երաշխավորություն էին ներկայացրել դատարանին, դատարանը կամայական, առանց որեւէ հիմնավորման, ես կասեի խելահեղ որոշում կայացրեց՝ երեք ամսով ինձ կալանավորելով:

Սա այս երկրի քաղաքական իշխանությունների ուղիղ պատվերն է, այս երկրում չկա ոչ մի դատավոր, որ ինքնուրույն կարողանա այդպիսի խելահեղ որոշում ընդունի: Այս դատավորն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչակազմի ուղիղ պատվերը: Այս վարչակազմը, ենթադրելով, որ ինձ կալանավորելով կարող է լռեցնել իմ ձայնը, խորապես սխալվում է: Նույնիսկ կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան իրենք ու իրենց ուսապարկերը: Իրենք ստրուկ են, ես ազատ մարդ եմ: Իրենք ազատ մարդուն չեն կարող լռեցնել: Ամեն ազատ մարդու հետեւից ուրիշ ազատ մարդիկ են գալու եւ ի վերջո, ստրուկներին երկրից դուրս են նետելու: Դատավորը այդ ստրուկներից մեկն է»,-ասաց նա:

  • Կիսվել: