երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք. հավանաբար վերջինն էլ չէ. Ավինյան

Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք. հավանաբար վերջինն էլ չէ. Ավինյան

Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-Արցախ միակ ճանապարհը փակելու իրողությանը:

՛՛Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը դեպի Արցախ՝ իրավիճակը ձմռան այս օրերին տանելով դեպի հումանիտար աղետ:

Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը, որի նպատակը մեկն է՝ սերմանել կասկած մեր իսկ կամքի հանդեպ: Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք: Հավանաբար վերջինն էլ չէ:

Այս ճանապարհը երկար է և երբեմն անանցանելի է թվում: Այն հնարավոր է անցնել միայն միասնական։

Սիրելի հայրենակիցներ, հայեր,

Մենք տարբեր ենք մեր ծննդավայրով, բարբառով, քաղաքական հայացքներով և կենցաղով, բայց մենք միասնական ենք մեր կամքով, իսկ մեր կամքը չի կոտրվում և չի մաշվում:

Մնացեք հաստատակամ և մեր հանդեպ հավատով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: