ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այդ երբվանի՞ց է Թուրքիան խորհուրդներ տալիս հայերին․ Աբրահամ Ռուսոն պաշտպանում է Փաշինյանին

Այդ երբվանի՞ց է Թուրքիան խորհուրդներ տալիս հայերին․ Աբրահամ Ռուսոն պաշտպանում է Փաշինյանին

Երգիչ Աբրահամ Ռուսոն հատուկ Abbas Djuma-ի հաղոդրման համար խոսել է Հայաստանի իրավիճակի եւ այն մասին, թե ինչպես պետք է իրեն դրսևորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

"Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, սպասելի էր։ Ղարաբաղում անհասկանալի պատերազմ է տեղի ունեցել։ Ինչպիսի՞ն էր այստեղ Ռուսաստանի դերը։ Անհասկանալի է Փաշինյանի դիրքորոշումը։

Բայց ամենակարևորն այն է, թե երբվանից է Թուրքիան խորհուրդներ տալիս հայերին։ Նրանց այդքան անհանգստացնում է ժողովրդավարությունը Հայաստանում։ Թող ավելի լավ նայեն իրենց ժողովրդավարությանը։ Այն, ինչ հիմա կատարվում է քրդերի հետ։

Պարտված առաջնորդը չի վերադառնում իշխանության։ Մենք բոլորս հասկանում ենք, որ սա կյանք է, չի կարելի միշտ հաղթող մնալ։ Այսօր հաղթեցիր, իսկ հաջորդ օրը պարտվեցիր։ Պետք է ազնիվ ասել՝ "տղերք, ես չկարողացա։ Ես հեռանում եմ, քանի որ ես արժանի չեմ լինել ձեր առաջնորդը":

Եթե այդպես լինի, ապա ժողովուրդը իր ձեռքը կվերցնի ճակատագիրը, կգտնի նոր առաջնորդ և նրա հետ կգնա առաջ" ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: