Ռյաբկովը հերքել է Թրամփի խոսքերն ամբողջական ապամիջուկայնացման գործարքի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ իր վարչակազմի օրոք Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը մոտ են եղել ամբողջական ապամիջուկայնացման գործարքին, չեն համապատասխանում իրականությանը՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Փոխարտգործնախարարը նշել է նաև, որ մոտակա ժամանակում Նյու Յորքում տեղի կունենա «միջուկային հնգյակի» նոր հանդիպումը: