Ռուսաստանը Հայաստանին 1,75 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի դաբաղի դեմ
Կենդանիների պատվաստանյութերի ռուսական խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստան 1,75 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի դաբաղի դեմ, գրում է Սպուտնիկ Արմենիա-ն:
Համապատասխան պայմանագիրը Ռուսաստանի արտահանման կենտրոնի (մտնում է ВЭБ.РФ–ի մեջ) աջակցությամբ ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի շրջանակում։
Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը նշել է, որ մատակարարումների նման ծավալը 2025 թվականին լիովին կապահովի Հայաստանին դաբաղի դեմ ռուսական պատվաստայութով։
«Այս քայլն ուղղված է Հայաստանի Հանրապետության էպիզոոտիկ անվտանգության ամրապնդմանը և նպաստում է նրա ագրոարդյունաբերական համալիրի արտահանման ներուժի զարգացմանը»,- ասել է նա։
Նրա խոսքով` այս պայմանագրի կնքումը խոսում է Ռուսաստանի անասնաբուժական մշակումների նկատմամբ Հայաստանի վստահության, ինչպես նաև երկու երկրների համար գյուղատնտեսության ոլորտում համագործակցության կարևորության մասին։
Սա փոխշահավետ քայլ է, որն օգնում է պաշտպանել կենդանիների առողջությունը, ինչպես նաև նպաստում տնտեսական զարգացմանն ու Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդմանը։