հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ չեղարկվել է

Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ չեղարկվել է

Չեղարկվել և հետաձգվել են Ռուսաստանից դեպի Հայաստան մի քանի չվերթեր։ Այս մասին վկայում է «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակը:

Մոսկվայից երկու չվերթ («Ազիմուտ» և «Շիրակ ավիա» ավիաընկերություններ) և Կրանսոյարսկից մեկը չեն կայանա, Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչքը հետաձգվել է։

Ենթադրվում է, որ պատճառը Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում ԱԹՍ–ների հնարավոր հարվածի պատճառով մտցված օդանավերի ընդունման և բացթողնման ժամանակավոր սահմանափակումներն են։

  • Կիսվել: