Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Ինչպես հաղորդվում է՝ ինքնաթիռում եղել է 86 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել։
Մանրամասները պարզվում են: