չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանի հայերը ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

Ռուսաստանի հայերը ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

Ռուսաստանաբնակ հայերը բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց՝ կոչ անելով պատկան մարմիններին՝ կատարել խոստումն ու ազատ արձակել արցախյան պատերազմի ռազմագերիներին։ 

Ակցիայի մասնակիցներից Դավիթ Ֆրանգ Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՛՛Այսօր ակցիային միացել են ընկերներս: Մենք գնալով շատանում ենք, մեր ձայնը հաստատ կլսվի:

Մենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները և հասնել բանտարկյալների փոխանակման խնդրի հրատապ, վերջնական լուծմանը՝  եռակողմ համաձայնագրի թիվ 8 կետի համաձայն:

Ազատություն արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին՛՛:

  • Կիսվել: