Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար կա կուտակված
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել, հայտնում է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Վերին Լարսի անցակետում այս պահին գրեթե 2500 տարանցիկ ծանր բեռնատար կա կուտակված։ Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում»,-ասված է հաղորդագրության մեջ:


