շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների անցակետ չկա Վերին Ոսկեպարի սահմանին․Հայկ Ղալումյան

Ռուս խաղաղապահների անցակետ չկա Վերին Ոսկեպարի սահմանին․Հայկ Ղալումյան

Հատուկենտ կրակոցներ ունենք 90-ական թվականներից հետո: Լուրջ ոչինչ չկա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Հարցին, թե սեպտեմբերի 13-ից հետո ինչ իրավիճակ է մարզում, Ղալումյանն ասաց, որ 2020 թվականից հետո մարզում ոչինչ տեղի չի ունեցել «այդ հատուկենտ կրակոցները միշտ էլ եղել են»:  

Նրա խոսքով, Տավուշի մարզին պատկանող հողերի մոտ 5000 հա-ը գտնվում է ադրբեջանցիների տիրապետության տակ՝ 90-ականներից սկսած:

Լրագրողի հարցին, թե արդյոք կա ռուս խաղաղապահների անցակետ Վերին Ոսկեպարի սահմանին,Հայկ Ղալումյանն ասաց, որ չկա նման բան:

  • Կիսվել: