կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանը Արցախյան պատերազմից հետո ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր

Ռուբեն Վարդանյանը Արցախյան պատերազմից հետո ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր

 Ռուսաստանահայ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Արցախյան պատերազմից հետո ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Ինչպես հայտնում է Վարդանյանը իր տեսաուղերձում, դա շատ գիտակցված և կարևոր որոշում էր:

«Պատերազմից հետո ես հասկացա, որ այսօրվա իրավիճակը այլևս թույլ չի տալիս մեզ անտարբեր լինել Հայաստանի ապագայի նկատմամբ: Մենք այսօր պետք է հասկականք, որ մենք ենք տերը այս հողի, հասկանալով սա, ես հասկանում եմ, որ պետք է ավելի մեծ բեռ վերցնեմ ինձ վրա հանուն Հայաստանի և Արցախի ապագայի: Ես դուրս եմ գալիս ինձ հարազատ, իմ քրտինքով ստեղծված միջավայրից և լծվում այսօրվա ճգնաժամը հաղթահարելու գործին:

Այն իրավիճակը, որ մենք ապրում ենք հանգիստ մեր կյանքով Մոսկվայում, Փարիզում, Գլենդելում կամ Բուենոս Այրեսում, չի աշխատելու։ Միակ տարբերակը՝ որ մենք իրար հետ միասին միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը։ Միացեք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժմանը, որի նպատակն է ստեղծել օրակարգ այն հարցերի, որոնց պատասխանները մենք կարող ենք գտնել և իրականացնել միայն իրար հետ միասին։ Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ճգնաժամը և այսօրվա մեր թուլությունը մենք կարող ենք դարձնել մեր ուժը։ Միայն էն ազգը կունենաս ապագա, որը կգտնի նոր մոդել պետության և մասնավորի համագործակցության, այն ազգը կունենա ապագա, որը, իր ինքնությունը պահպանելով, այլ ազգերի հետ համագործակցելու արդյունավետ մեթոդ կգտնի»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: