երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Ռոստելեկոմը» ցանկություն է հայտնել վաճառելու հայաստանյան դուստր ձեռնարկության ակտիվները

«Ռոստելեկոմը» ցանկություն է հայտնել վաճառելու հայաստանյան դուստր ձեռնարկության ակտիվները

«Ռոստելեկոմը» հայտարարել է, որ ցանկանում է հայաստանյան դուստր ձեռնարկության` GNC-Alfa–ի ակտիվները վաճառել նախնական 25 մլն դոլարով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ 2012 թվականի փետրվարին «Ռոստելեկոմը» դարձավ GNC Alfa–ի գլխավոր բաժնետերը` 22,5 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության 75%–ը`հանած մեկ բաժնետոմս, ինչպես նաև օպցիոն ստացավ ձեռք բերելու մնացած 25%–ը գումարած մեկ բաժնետոմս։ 2019 թվականի օգոստոսին «Ռոստելեկոմն» օգտվեց այդ օպցիոնից և ձեռք բերեց մնացած բաժնետոմսերը։

Այն ժամանակ GNC Alfa–ն մեծ ներդրումային ծրագիր էր իրականացնում միջազգային օպտիկական մալուխների անցկացման ոլորտում, ինչը թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել երկրում միջազգային ինտերնետային թրաֆիկի թողունակությունը։

Նշենք նաև, որ GNC Alfa–ն մանրածախ ծառայություններ չէր մատուցում և թրաֆիկը վաճառում էր միայն տեղական ինտերնետ–մատակարարներին։ Ընկերությունն ու դրա օպտիկա–մանրաթելային ցանցը ձեռք բերելուց հետո «Ռոստելեկոմը» Հայաստանում ինտերնետ և IP–հեռուստատեսություն էր առաջարկում նաև վերջնական սպառողին։

 

  • Կիսվել: