ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ռոսէներգոատոմը» մտադիր է Հայաստանում կառուցել տվյալների մշակման կենտրոն

«Ռոսէներգոատոմը» մտադիր է Հայաստանում կառուցել տվյալների մշակման կենտրոն

՛՛Ռոսէներգոատոմը՛՛ բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ Այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Նա նշել է, որ հիմա ակտիվորեն քննարկում են այն, թե ինչ են ցանկանում կառուցել եւ շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում:

Նշենք, որ Kazan Digital Week-ը կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Միջոցառումն ուղղված է թվային խելացի տեխնոլոգիաների, դրանց հիման վրա ստեղծված համակարգերի, ծառայությունների և դրանց մշակողներին և օգտագործողներին:

 

  • Կիսվել: