հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին և առաջատարների թվում է․ շախմատի ԵԱ

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին և առաջատարների թվում է․ շախմատի ԵԱ

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 13 ներկայացուցչով։

Երրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Միսրաթդին Իսկանդարովին և ունի 3 միավոր։ Արամ Հակոբյանը վաստակել է 2,5 միավոր։

Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը և Դավիթ Գևորգյանը հավաքել են 2-ական, Հայկ Մարտիրոսյանը և Հայկ Երիցյանը` 1,5-ական միավոր։

Չորրորդ տուրը կայանալու է այսօր։

  • Կիսվել: