հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Ռոբերտ Աբաջյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը մեր հիշողությունն է, մեր հավատը, երդումը, որ հերոսների անունները երբեք չեն մոռացվի. Դպրոցի փոխտնօրեն

Ռոբերտ Աբաջյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը մեր հիշողությունն է, մեր հավատը, երդումը, որ հերոսների անունները երբեք չեն մոռացվի. Դպրոցի փոխտնօրեն

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի բակն այսօր լեփ-լեցուն են։ Չնայած օրը ոչ աշխատանքային է, բայց դպրոց են եկել աշակերտները, ուսուցիչները, այստեղ են մտավորականներ, հասարակական գործիչներ, Աբաջյանի  ու հանուն հայրենիքի  զոհվածների հարազատները, ընկերները։

Բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ մեծ հանդիսավորությամբ բացվեց 2016-ի ապրիլյան պատերազմում 19 տարեկանում զոհված Ռոբերտ Աբաջյանի արձանը։

«Նրա անունը ազատության, տոկունության, նվիրվածության խորհրդանիշ է։ Նա մեկն էր այն հազարավոր տղաներից, որոնք ապացուցեցին, որ հայրենիքը սիրում են ոչ թե խոսքով, այլ արյունով, նվիրումով, անձնազոհությամբ։ Ցավի ու հիացումի համախառն զգացումով ենք բացում  Ռոբերտ Աբաջյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն մեր հիշողությունն է, մեր հավատը, երդումը, որ հերոսների անունները երբեք չեն մոռացվի»,-միջոցառմանն իր խոսքում նշեց դպրոցի փոխտնօրեն Ա. Վարդանյանը։

Նա ընդգծեց՝ այս արձանի դեմ կանգնող յուրաքանչյուր անձ պետք է հասկանա, թե ինչ գին է վճարվել հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ լինելու իրավունքի։

  • Կիսվել: