հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ երեխաների համար

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ երեխաների համար

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով պայմանավորաված վարակը՝ վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է շնչառական համակարգի ստորին հատվածների ախտահարումներ՝ բրոնխիտի, բրոնխիոլիտի և թոքաբորբի հաճախ զարգացումներով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
✔️ Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ (0-2 տարեկան) երեխաների համար։
✔️ Ախտանշանները հիմնականում նման են սովորական մրսածությանը:
✔️ Հիմնականում պացիենտները ապաքինվում են մեկ-երկու շաբաթվա ընթացքում, սակայն ռիսկի խմբում գտնվող անձանց շրջանում հիվանդությունը կարող է ծանր ընթացք ստանալ։

  • Կիսվել: